Ռուս-թուրքական հարաբերություններում եղած ճգնաժամն անցյալում է. Յըլդըրըմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդիպել է ռուսաստանցի պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևի հետ:
«Deutsche Welle»-ի թուրքական ծառայության հաղորդմամբ` հանդիպմանը քննակվել են առևտրատնտեսական, գյուղատնտեսական, էներգետիկ, մշակութային և քաղաքական ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր: Առանձին անդրադարձ է կատարվել սիրիական ճգնաժամին:

Հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետը, անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին, նշել է, որ «Թուրքիան և Ռուաստանը կարողացել են հարաբերություններում առկա ճգնաժամային փուլը», և այժմ պաշտոնական Անկարան նպատակ ունի ռուս-թուրքական հարաբերությունները հասցնել նախկին մակարդակի:

Յըլդըրըմը հայտարարել է, որ էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության ռազմավարական մակարդակի վրա է` այդ համատեքստում հատկապես կարևոր համարելով «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը, ինչպես նաև Թուրքիայի տարածքում ռուսների կողմից կառուցվող «Աքքույու» ատոմակայանը:Խոսելով երկկողմ առևտևաշրջանառության մասին` Յըլդըրըմը հիշեցրել է, որ դեռևս 2010-ին նպատակ էր դրվել ապագայում դրա ծավալը հասցնել 100 մլրդ դոլարի, սակայն վերջին 1 տարում արձանագրված հետընթացը երկրներին բավական հեռացրել է այդ նպատակից: Յըլդըրըմի խոսքով այժմ 36 մլրդ կազմող առևտրաշրջանառության ծավալը 100 մլրդի հասցնելու համար գործնական քայլեր են հարկավոր, այդ թվում` բոլոր սահմանափակումների վերացում ու վիզային ռեժիմի դյուրացում:

Թուրքիայի վարչապետը տեղեկացրել է, որ սիրիական ճգնաժամի հարցում Թուրքիայի և Ռուսաստանի երկխոսությունը վերականգնված է:




Լրահոս