«Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության սեփականատերը կարող է փոխվել, գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրներին:
Նոր սեփականատեր կարող է դառնալ ռուսական խոշոր բանկերից մեկը: Գործարքի մանրամասները ռուսական աղբյուրները չեն հնչեցնում:
Այս տարվա ապրիլին «Ռոսգոսստրախ»-ի բաժնետեր դարձավ ՎՏԲ բանկը: Գործարքի արդյունքում բանկը ստացավ ընկերության 5% բաժնեմասերը:
Նշենք, որ «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնում են Դանիլ Խաչատուրովն ու Դմիտրի Մարկարովը: