Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց նաև Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին և նշեց, որ հաշվի առնելով գալիք ամանորյա տոները, պետք է առավել ուշադիր լինել հակամրցակցային գործընթացի վրա:
«Մաքսիմալ ուշադիր եղեք, տնտեսվարողի շահը ապահովեք, միջամտեք միայն այն դեպքում, երբ հասկանում եք, որ տնտեսվարողը գերիշխող է, որպեսզի միջամտությունը չդռանա բեռ բիզնեսի համար»,- ասաց Կարեն Կարապետյանը: