Անի Զախարյանին կանչել են հարցաքննության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանին  կանչել են հարցաքննության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քնչական վաժին ՝ավագ քննիչ Գրիգոր Մղդեսյանի մոտ թիվ 12135816 քրեական գործով,  որպես մեղադրյալ ներգրավելու և որպես մեղադրյալ հարցաքննելու համար։ Այս մասին ArmLur.am-ին հայտնեց Անի Զախարյանը:

Մասնավորապես նշելով. «Այս ամենից հետո իմ եզրակացությունը հստակ է՝ սա քաղաքական հետապնդում է 2017թ․-ի համապետական ընտրություններից ինձ լիկվիդացնելու համար և միակ կին քաղաքական գործչին, ով ունակ է ժողովրդին ոտքի հանելու քաղաքական պրոցեսներից հակաիրավական ճանապարհով լիկվիդացնելու համար։ Վաղը, դեկտեմբերի 9-ին, ժամը 10։30-ին ես մամուլի ասուլիս եմ հրավիրում հենց ՊՊԾ գնդի դիմաց, որտեղ ավելի մանրամասն կհիմնավորեմ մեղադրանքի արհեստականությունն ու հակաիրավական լինելը»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանին պատրաստվում են մեղադրանք առաջադրել հուլիսյան դեպքերի օրերին Խորենացու փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ իբր սադրիչ գործողություններ հրահրելու հատկանիշներով: Պարզվում է՝ նրա դեմ ցուցմունք տվողները ոստիկաններ են եղել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս