Ինչո՞ւ է Անի Զախարյանը հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: ArmLur.am-ի հետ զրույցում երիտասարդ կուսակցության երիտասարդ նախագահը հայտնեց, որ իրեն պատրաստվում են մեղադրանք առաջադրել հուլիսյան դեպքերի օրերին Խորենացու փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ իբր սադրիչ գործողություններ հրահրելու հատկանիշներով: Պարզվում է՝ նրա դեմ ցուցմունք տվողները ոստիկաններ են եղել:

«Խոսքը հուլիսի 19-ին Խորենացու փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ մի խումբ քաղաքացիներ ոստիկանական մեքենայի ետեւի ապակին կոտրել են: Այդ օրը ես եղել եմ Խորենացի փողոցում: Այդ գործով ես որպես վկա եմ անցնում: Հինգ ոստիկաններ ցուցմունքներն են տվել, թե իբր ես հայտարարել եմ՝ կոտրե՛ք ոստիկանական մեքենաները, ջարդե՛ք, փշրե՛ք»,- հավելեց կուսակցության նախագահը: Հիմա մի տեսանյութ կա, որտեղ լսվում է կնոջ ձայն՝ նշված խոսքերով, եթե հաստատվեց, որ Զախարյանի ձայնն է, նրան կառաջադրվի զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանք»,-ասաց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս