Շտայնմայերը՝ Ղարաբաղյան հակամարտության և ԵԱՀԿ-ի խոցելիության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շիկացումը ցույց տվեց, թե որքան խոցել է ԵԱՀԿ-ն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, փոխանցում է Report-ը:

Նա հավելել է, որ եթե նույնիսկ Համբուրգում նիստի ընթացքում չհաջողվի լուծել բոլոր կոնֆլիկտները, «կարևոր է, որպեսզի ուժեղացվի ԵԱՀԿ տարածքում կոնֆլիկտների կարգավորման մեխանիզմները»:

Շտայնմայերի խոսքով՝ ԵԱՀԿ-ն «գերազանց աշխատանք» է տանում այնպիսի հարցերում, ինչպիսին Ուկրաինայի ճգնաժամն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է:

«Որոշ դեպքերում ԵԱՀԿ-ն նույնիսկ կանխել է այդ կոնֆլիկտների վերածումը պատերազմի»,-հավելել է նա:




Լրահոս