«Ես ասել եմ, որ նրա վերադարձը քաղաքական կյանքի ու գործընթացների համար անհրաժեշտություն էր, նրա տեղը չլրացվեց, որոշակի փոշիացում գնաց այդ դաշտում»: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձին:
Նրա խոսքով` Ծառուկյանը ԲՀԿ շարքային անդամ չէ, նա հիմնադիր ու առաջնորդն է, «Դե ֆակտո առաջնորդն է, սա պետք է արձանգրենք: Իսկ կգլխավորի, թե ոչ, ինչ ձևաչափով կլինի, դա Գագիկ Ծառուկյանն ինքը կորոշի, հայտարարությունը չի ուշանա, առաջիկա երկու-երեք օրում հանդես կգա»,-ասաց նա:
Միաժամանակ նա բացառեց Ծառուկյանի՝ այլ կուսակցություններում հանդես գալու փաստը. «Ձողն ու առանցքը կլինի ԲՀԿ-ն, որովհետև 68 տարածքային կառույցներում նվիրյալներ կան, որը ցույց է տվել ՏԻՄ ընտություններին»: