Աչքերի օգնությամբ կարելի է շատ բան ասել մարդու առողջական վիճակի մասին: Դրանք արտացոլում են ոչ միայն ներքին աշխարհը, այլև մեր հիվանդությունները:
Ակնագարուկ
Կարող է ցավ առաջացնել, գրգռել մաշկը, սակայն սովորաբար անցնում է մի քանի օր անց: Եթե 3 ամսվա ընթացքում այն չի անհետանում, ապա կարող է քաղցկեղի հավազադեպ հանդիպող տեսակի լինել, հայտնի որպես ճարպագեղձերի կարցինոմա:
Հոնքերի մազաթափություն
Հոնքերի մազաթափությունը տեղի է ունենում տարբեր պատճառներով: Եթե հոնքերի մազաշատ հատվածը սկսում է անհետանալ, ապա դա կարող է խոսել վահանաձև գեղձի աշխատանքի խախտման մասին:
Լղոզված տեսողություն
Եթե հաճախ եք օգտվում համակարգչից, ապա կարող է ցավ առաջանալ աչքերի մեջ կամ ոչ հստակ տեսողություն: Եթե պատկերը լղոզվում է, ապա դուք դարձել եք համակարգչային տեսողության սինդրոմի կրող: Հետագայում դա կարող է լուրջ դիսկոմֆորտ առաջացնել: Անհրաժեշտ է անհապաղ դիմել բժիշկի, որպեսզի կաթիլներ և վիտամիններ նշանակի:
Կույր հետք
Ոչ մեծ կույր հետքը կարող է խոսել միգրենի մասին: Այն կարող է ուղեկցվել գլխացավով:
Ուռչած աչքեր
Սա կարող է կապված լինել վահանաձև գեղձի խնդիրների հետ:
Դեղին աչքեր
Հայտնի է որպես դեղնախտ: Այն հաճախ առաջանում է նորածինների մոտ ՝ լյարդի թերաճ ֆունկցիայի հետ, սակայն դեղնախտը կարող է առաջանալ նաև մեծահասակների մոտ:
Պղտորված աչքեր
Կարող է կապ ունենալ շաքարային դիաբետի հիվանդության հետ:
Թույլ տեսողություն կամ տեսողության կորուստ
Եթե դուք զգում եք, որ տեսողությունը թուլանում է, անմիջապես դիմեք բժիշկի: Դա կարող է ինսուլտի նշան լինել: