Ողբերգական պատմություն ունեցող լուսանկարներ. աչքեր, որոնցում անասելի սարսափ կա (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատահական չէ այն արտահայտությունը, որ աչքերը հոգու հայելին են: Դրանցում արտահայտվում են մարդու ինտելեկտն ու բնավորությունը: Աչքերը դրսևորում են մարդու հոգեկան ապրումները, ցավն ու սարսափը…

Այս լուսանկարների հերոսները բարդ ճակատագիր ունեն: Նրանց աչքերում անասելի սարսափ կա:

Վիետնամցի այս աղջնակը ողջ կյանքում հաշմանդամ կմնա՝ «Գործակալ Օրանժ» անվանումով քիմիական նյութի պատճառով: 

1

Աֆղանացի աղջկա լուսանկարը հայտնվել է Time ամսագրի շապիկին: Բիբի Աիշային 12 տարեկանում ամուսնացրել են: Ամուսինը նրան մշտապես ծեծի է ենթարկել: 18 տարեկանում նա փորձել է փախչել բռնի ամուսնուց, սակայն նրան չի հաջողվել: Որպես պատիժ՝ ամուսինը կտրել է Աիշայի քիթն ու ականջները:

2

12-ամյա Դիեգո Ֆրազաոն ջութակ է նվագում իր ուսուցչի թաղման ժամանակ, ով օգնել էր նրան դուրս գալ աղքատությունից: 

3

Հարազատ եղբայրները կորեական պատերազմի արդյունքում հայտնվել են սահմանի տարբեր կողմերում: Լուսանկարիչը ֆիքսել է նրանց բաժանման պահը:

4

Աֆղանստանում վիրավոր զինվորի ճակատին գրված է 5 թիվը, որը խոսում է այն մասին, որ նրան վիրակապ են դրել ժամը 5-ին: 

5

8-ամյա սիրիացի փոքրիկը՝ Ահմեդը, լուսանկարվում է ավտոմատը ձեռքին: Փաստացի այս տղան մանկություն չի ունեցել: 

6

Այս տղան 1994թ. Ռուանդայում ցեղասպանության զոհ է: Նա հրաշքով փրկվել է մահվան ճամբարում, նման ճամբարներում մոտ միլիոն մարդ է զոհվել:

7

1945թ. ապրիլին ազատ արձակված հրեաները: Հետին պլանդում գնացքը տանում է դեպի մահապատժի վայր:

8

Հնդկաստանից այս աղջնակի լուսանկարը կոչված էր ուշադրություն դարձնել երկրում աղքատության խնդրին: 

9

Պատմության մեջ ամենաողբերգական ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունեցել 1989թ. ապրիլի 15-ին: Բախումների ժամանակ 96 երկրպագու է զոհվել:

10

Հիրոսիմայում միջուկային պայթյունի բազմաթիվ զոհերից մեկը: 

11

Օդաչու Անտոնիո Մետրուչոն լուսանկարվել է 72 ժամ տևած թռիչքից անմիջապես հետո: 

12

Պակիստանցի երեխան տառապում է տուբերկուլյոզով:  

13

Առաջին համաշխարհային պատերազմի լուսանկար է: Հոգեկան խնդիրներ ունեցող զինվորը: 

14

Կապույտ աչքերով այս երեխան տառապում է ալբինիզմով: 

15




Լրահոս