ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ՝ կենսաթոշակ ձեւակերպելու համար:
Նվարդ Հայրապետյան (62 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ եթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ դիմի իր բնակության վայրի կեսաթոշակ նշանակող մարմին:
Այսպես՝ տարիքային կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է ներկայացնի՝
1) դիմումը.
2) անձը հաստատող փաստաթուղթը.
3) հանրային ծառայությունների համարանիշը.
4) աշխատանքային uտաժը հաuտատող փաuտաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում՝ uտաժը հաuտատող այլ փաuտաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ).
5) uոցիալական վճար կատարած լինելու մաuին ծառայության տված տեղեկանքը (կամ այդ փաuտը հավաuտող վճարման հանձնարարագրեր, անդորագրեր) կամ գործատուի (Հայաuտանյաց առաքելական uուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում՝ Մայր Աթոռ uուրբ Էջմիածնի կաթողիկոuարանի) տված տեղեկանքը աշխատավարձի չափի մաuին՝ ըuտ տարիների եւ ամիuների.
6) լուuանկար (4 x 6 uմ չափի):
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում նա լրացնում է աշխատակցի տրամադրած դիմումի ձեւը, որից հետո նրան է վերադարձվում դիմումի ծանուցումը, որտեղ նշվում է դիմումի գրանցման համարը, ընդունման ամսաթիվը, ընդունող աշխատակցի ազգանունը, անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը:
Կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու եւ լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային oրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին՝ նշելով մերժելու պատճառները եւ որոշումը բողոքարկելու կարգը: