Այսօր տեղի ունեցավ «Արդարություն և բարգավաճում» կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ պետք է հաստատվեր կուսակցության կանոնադրությունը և ծրագիրը: Համագումարից առաջ ArmLur.am-ը զրուցեց նորաստեղծ կուսակցության խորհրդի անդամ Խաչատուր Մորոզյանի հետ:
«Մենք փորձում ենք քաղաքացիներին ակտիվացնել, հիմնական գաղափարը քաղաքացիներին ակտիվացնելն է: Ընտրությունները վեր են ածվել ինքնանպատակ միջոցառումների և կարծես քաղաքական կուսակցությունները դարձել են լոկ լոզունգներ», – նշեց նա:
Հարցին` որտեղից է ֆինանսավորվելու կուսակցությունը, նա նշեց. «Հիմա եթե քաղաքական շարժումը գալիս է ինչ-որ մի բան փոխելու, չեն լինի արդյոք անդամավճարներ, բարերաներ, օրենքով չարգելված այլ միջոցներ: Մենք պետք է մեր գրպանի հաշվին դա անենք»:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները`ArmLur.am-ի տեսանյութում: