Թեհմինե Ենոքյանը` Ամալյա Կոստանյանի անվան մրցանակակիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. մրցանակը շնորհվեց «Լրագիր» վերլուծական էլեկտրոնային պարբերականի լրագրող Թեհմինե Ենոքյանին, ով 2015թ. լուսաբանելով #ԷլեկտրիկԵրևան քաղաքացիական շարժումը, աչքի է ընկել մասնագիտական բարձր հմտություններով, խիզախությամբ և սկզբունքայնությամբ, ինչը հնարավոր դարձրեց պատմության մեջ ամրագրել Հայաստանի քաղաքացիների ազատ արտահայտման ու խաղաղ պայքարի ամենացայտուն օրինակներից մեկը:

Մրցանակը հանձնեց 2014թ. մրցանակակիր, «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Լարա Ահարոնյանը։ Թեհմինե Ենքոյանը շնորհակալություն հայտնեց մրցանակի համար, հույս հայտնելով, որ երկրում խնդիրներն այնքան կքչանան, որ դրանց դեմ պայքարելու կարիք չի լինի։ Մրցանակակիրը նշեց, որ կցանկանա, որպեսզի ոչ միայն անհատ մարդիկ ու կազմակերպությունները խոսեն ու պայքարեն ընդդեմ կոռուպցիայի, այլ՝ հաշվետվողականության, թափանցիկության և մարդու իրավունքների համար պայքարին միանա ողջ ժողովուրդը, ով պետք է գիտակցի և թույլ չտա, որպեսզի ոտնահարվի որևէ քաղաքացու իրավունքը։ Նաև հավելեց, որ մրցանակը պատկանում է ոչ միայն իրեն, այլ՝ բոլոր այն լրագրողներին, ովքեր շարունակում են պայքարել և թույլ չեն տալիս, որպեսզի ոտնահարվեն իրենց և այլոց իրավունքները։

2011թ. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի համատեղ նախաձեռնությամբ սահմանվել է Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ, որը տրվում է սկզբունքային ու խիզախ գործունեություն իրականացրած և քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած անձի: Ամալյա Կոստանյանը եղել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի հիմնադիրը 2000 թ.: Նա կազմակերպության նախագահն էր մեկ տասնամյակ` մինչև 2010 թ. իր հանկարծահաս մահը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԹԻՀԿ ջատագովության և հաղորդակցության համակարգող Հայկակ Արշամյանին՝ 010569589, 010569689 հեռախոսահամարներով կամ [email protected] էլ-փոստի հասցեով։

unnamed-10




Լրահոս