Այս նախագիծը հիմա էլ ընդունելի չէ ինձ համար. պետք է կամավորության սկզբունքով լիներ. Խաչատուր Քոքոբելյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս նախագիծն ինձ համար ի սկզբանե ընդունելի չի եղել, հիմա էլ եմ ասում, որ ընդունելի չէ: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով 1000-դրամների անվանում ստացած նախագծին, նշեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը` հավելելով, որ խոսքը վերաբերում է մեթոդաբանությանը, այլ ոչ թե նման հիմնադրամի անհրաժեշտությանը:

«Թերացումներ կային, անհամապատասխանություններ կային: Զուտ իրավական առումով է հարմարեցված, որպեսզի բաց չլինի», – նշեց նա:

Քոքոբելյանը հայտնեց, որ ինքն առաջարկել է սա դարձնել կամավորության սզկբունքով: «Ես առաջարկել եմ, որ մինչև 250 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդուց ընդհանրապես գումար չպահվի, իսկ մյուսներից պահվի ավելի բարձր տոկոս», – նշեց նա:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս