Հարց քաղաքացիներից` հնարավոր չէ՞ լուծել 7 համարի ավտոբուսին ժամերով սպասելու խնդիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես օգտվում եմ 7 համարի ավտոբուսից: Ամեն անգամ ստիպված եմ լինում ժամեր շարունակ սպասել եւ աշխատանքի հասնել ուշացած: Մի՞թե հնարավոր չէ որեւէ կերպ լուծել այս երթուղու խնդիրը: Եթե գիծ դուրս եկող ավտոբուսները քիչ են կամ անսարք, ապա մի խումբ քաղաքացիների անունից խնդրում եմ կարգավորել այս հարցը:

Լիաննա Բադալյան (30 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանին ուղղված հարցմանն ի պատասխան՝ աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ ավտոբուսային հ.7 երթուղու աշխատանքն ուսումնասիրվել է առավոտյան ժամերին 2 օրվա ընթացքում: Ուսումնասիրությունից պարզվել է, որ երթուղին սպասարկվել է սահմանված քանակի շարժակազմով (10 միավոր), միջինը 14-15 րոպե շարժման միջակայքերով:
Հանձնարարվել է երթուղին սպասարկող կազմակերպությանը ձեռնարկել համապա-տասխան միջոցներ՝ առավոտյան ժամերին շարժման միջակայքերը հնարավորինս փոքրաց-նելու եւ երթուղու սպասարկման վիճակը բարելավելու համար:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ քաղաքապետարանը «գեղեցիկ» ձեւով ներկայացնում է, թե երթուղին սպասարկվել է 14-15 րոպե շարժման միջակայքով, խմբագրություն դիմած բազմաթիվ քաղաքացիներ պնդում են, որ վերջինս սպասարկվում է 40-50 րոպե միջակայքով: Հուսանք՝ երթուղին սպասարկող կազմակերպությունը ի վերջո քայլեր կձեռնարկի՝ իրավիճակը փոքր-ինչ բարելավելու ուղղությամբ:




Լրահոս