
Վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարներին հանձնարարել էր դեկտեմբեր ամսվա ընթացքում աշխատել արտակարգ ռեժիմով: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ դա իրենց մասով նշանակում է, որ աշխատելու են առանց ժամային սահմանափակման:
«Արտակարգը նշանակում է, որ սովարական ռեժիմից դուրս ենք գալիս և սկսում ենք ավելի արագ, տեմպով և այն օրինագծերը, որոնք դանդաղ ընթացք կարող էին ունենալ, ավելի արագացնել», – ընդգծեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան