ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

«Միացեք մեզ` ասելով ոչ սեռով պայմանավորված հղիությունների ընդհատմանը». ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը եւս «ոչ» է ասում:
Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի՝ միջինացված տվյալներով Հայաստանը պոտենցիալ կերպով տարեկան կորցնում է մոտ 1400 ապագա մայր: Գենդերային բռնության դեմ 16-օրյա քարոզարշավը համաշխարհային արշավ է, որն անցկացվում է ամեն տարի նոյեմբերի 25-ից (Կանանց նկատմամբ բռնության վերացման համաշխարհային օր) մինչեւ դեկտեմբերի 10-ը (Մարդու իրավունքների պաշտպանության օր):

 

 

 
ՀԱՐՑ. Ես ունեմ գյուղատնտեսական նշանակության հող՝ սեփականության իրավունքով: Հիմա ուզում եմ հասկանալ՝ կենսաթոշակային համակարգում իմ մասնակցությունը ինչպե՞ս է կարգավորվելու:

Մանուկ Մկրտչյան

ՊԱՏԱՍԽԱՆ. Գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը, անկախ այն հանգամանքից՝ նրանք ծնվել են 1974թ. առաջ թե հետո, համարվում են ինքնազբաղվածներ եւ կուտակային բաղադրիչին կարող են մասնակցել կամավորության սկզբունքով: Նրանք պարտավոր չեն կատարել նպատակային սոցիալական վճարներ, եթե կամավոր չեն միացել կուտակային բաղադրիչին: Կամավոր միանալու դեպքում նրանք կկատարեն 5% կուտակային վճար, սակայն պետական բյուջեից կուտակային վճար չի փոխանցվի նրանց կենսաթոշակային հաշիվներին: Անկախ կուտակային բաղադրիչին մասնակցելու հանգամանքից՝ այս անձինք պետական բյուջեից կստանան սոցիալական կենսաթոշակ (նպաստ):

Կենսաթոշակային համակարգիիրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կուտակային բաղադրիչի շրջանակներում ձեւավորվող կենսաթոշակի չափը կախված է կուտակած միջոցների չափից, ինչն էլ իր հերթին, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է անձի կողմից կուտակելու ժամանակահատվածով:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ունեմ խանութ, որի պատուհանի վրա փոքիկ գովազդային ցուցանակ է փակցված: Խնդրում եմ ասեք՝ ես իրավունք ունե՞մ փակցնելու այդ ցուցանակը, թե՞ ոչ: Ինձ քաղաքապետարանից տեղեկացրին, որ դա անօրինական է: Խնդրում եմ բացատրել՝ իմ քայլն անօրինակա՞ն է:

Սեյրան Հարությունյան

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցմանն ի պատախան՝ աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությունից տեղեկացնում են, որ սահմանված կարգի համաձայն՝ տնտեսվարողների կողմից տեղադրված գովազդային տեղեկատվությունները (վահանակները) ենթակա են համաձայնեցման Երեւանի քաղաքապետարանի կողմից:
Երեւան քաղաքի ավագանու 18 նոյեմբերի 2009 թվականի թիվ 37-Ն որոշման 44-րդ կետով սահմանվում է վիտրաժային գովազդ հասկացությունը.
«Վիտրաժային արտաքին գովազդի միջոցների (դռների եւ լուսամուտափեղկերի վրա, լուսամուտափեղկից ներս տեղադրված, սակայն դրսից տեսանելի գովազդ) մակերեսները հաշվարկվում են փաստացի տեղադրված գովազդի չափով»:
Լուսամուտափեղկերի վրա տեղադրված գովազդի արտաքին չափերը էական չեն սահմանված կարգով գովազդի համաձայնեցման գործընթացի համար:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ Երեւան քաղաքի վարչական սահմաններում գովազդը տեղաբաշխվում է վահանակների, լուսատախտակների, պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, էլեկտրոնային էկրանների, շենքերի մուտքերի եւ պատուհանների հովհարների, այլ նյութական կրիչների եւ տեխնիկական միջոցների ձեւով: Նշենք նաեւ, որ արգելվում է գովազդ տեղադրել թանգարանների, պատմական եւ ճարտարապետական հուշարձանների, պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի վրա եւ դրանց տարածքում:




Լրահոս