Տարվա վերջին շաբաթը` հայատառ գրելու և «Շնորհակալություն» ասելու շաբաթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը որոշել է դեկտեմբերի 24-ից սկսվող շաբաթը հայտարարել վիրտուալ տարածքում միայն հայատառ գրելու և «Շնորհակալության» շաբաթ։

«Մեր իրականության մեջ պակասում է «Շնորհակալություն» շատ կարևոր բառը. պետք է մեկս մյուսին կարողանանք շնորհակալ լինել, շնորհակալություն հայտնել։ Շնորհակալ լինենք Աստծուն, մեր ծնողներին, մեր զավակներին, մեր ընկերներին՝ որ մենք կանք, շնորհակալ լինենք այսօրվան, այս իրականությանը՝ որ մենք ապրում ենք։ Շնորհակալ լինենք, որ մենք անկախ, ազատ Հայաստանում ենք ապրում»,-ընդգծել է Արմեն Ամիրյանը:

Ի դեպ, մշակույթի նախարարն առաջարկում է նաև նախարարության Ֆեյսբուքի էջում հետաքրքիր ուղերձներ հղել, իսկ այն մարդիկ, ովքեր հայատառ հետաքրքիր շնորհակալական ուղերձներ կհղեն, մրցանակներ կստանան։




Լրահոս