ՀԱՐՑ- Ես Մարտունուց եմ եւ հաճախ եմ Երեւան գնում-գալիս, բայց ամեն անգամ զզվում եմ էդ «գազելներին» հազար ժամ սպասելուց: Ինչո՞ւ այլ երկրների նման չկան կոնկրետ ժամեր, որ շարժվեն էդ «գազելները»: ԺԱՍՄԻՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ, 42տարեկան, առեւտրականՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի 2004 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 360-Ա հրամանով հաստատված 1-ին եւ 2-րդ հավելվածների համաձայն` Մարտունուց Երեւան եւ հակառակ ուղղությամբ թիվ 306 եւ 307 միջմարզային միկրոավտոբուսային երթուղիները սպասարկվում են հետեւյալ ժամերին` Մարտունուց Երեւան Երեւանից Մարտունի1. 8:00 10:002. 9:00 11:003. 11:00 12:154. 12:00 13:455. 13:00 14:306. 14:15 15:307. 15:30 16:308. 16:45 17:309. 18:00 18:30Տեղեկացնենք, որ նույն չվացուցակը փակցված է ե՛ւ Մարտունու ավտոկայանում, ե՛ւ Երեւանի «Հյուսիսային» ավտոկայանում, որտեղից էլ իրականացվում է Երեւան-Մարտունի երթուղու սպասարկումը: Սուսաննա Տոնոյան` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սա պաշտոնապես, իսկ իրականում բոլորին է հայտնի, որ հատկապես միջմարզային երթուղային տաքսիները խայտառակ վատ սպասարկում են իրականացնում: Երթուղայինները շարժվում են, երբ մարդիկ լցվեն` անկախ պաշտոնապես սահմանված ժամերից: Լավագույն դեպքում աշխատում են հարմարեցնել ժամերը պաշտոնականի հետ բավականին անհաջող կերպով: Սակայն, ինչպես երեւում է պաշտոնական պատասխանից, նոր օրինաց նախարար Մանուկ Վարդանյանը ամենեւին էլ չի ցանկանում կարգավորել այդ ոլորտը: Նա ջանում է «յոլա» տանել: Ի՞նչ կարիք կա տարբեր տեսակի բոգոների հետ խնդիրներ ունենալ, նրանք գծատերեր են, հո պատահական մարդիկ չե՞ն:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ