Իսպանական «Վալենսիան» մտադիր է հունվարից թարմացնել թիմի կազմը, քանի որ ներկայիս կազմը չէր կարողացել բավարար արդյունքներ գրանցել մրցաշրջանի առաջին հատվածում, հայտնում է «SuperDeporte»-ն:
Լա լիգայի ընթացիկ առաջնությունում «Վալենսիան» 12 միավորով 17-րդ տեղում է: Իսպանական ակումբը կարող են լքել Էնցո Պերեսը, Սիկեյրան, Այմեն Աբդենուրը և Ադերլան Սանթոսը:
Նրանց փոխարեն ակումբը ցանկանում է ձեռք բերել Նիկոլա Կալինիչին, Էրնանեսին, Մարիո Լեմինին և Սիմոնե Ձաձային: