Հարց քաղաքացիներից` ոչ հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներին ինչպե՞ս է ծանուցվում վարչական իրավախախտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ոչ հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներին ինչպե՞ս է ծանուցվում իրենց կողմից կատարված վարչական իրավախախտումը (տեսախցիկների ֆիքսած իրավախախտում): Տեղյակ եմ, որ արտերկրում նման պետհամարանիշերով վարորդների վարչական իրավախախտումների տուգանքները գանձվում է տվյալ երկիր մուտք գործող սահմանին:

Նարեկ Դավթյան (43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկզիբը` այստեղ) Սահմանվել է նաեւ, որ վարչական ակտով իր վրա դրված պարտականությունները օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չկատարելու դեպքում օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում, կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվանից մեկ տարի ժամկետով: Նշված դրույթն ամրագրվել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում 21.12.2015 թվականին կատարված լրացումով:
Նշված իրավական կարգավորումները ներկայումս կիրառելու համար աշխատանքներ են տարվում համապատասխան տեխնիկական եւ ծրագրային լուծումների ուղղությամբ:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե իրավախախտումը կատարվել է իրավաբանական անձին (պետական մարմնին) պատկանող տրանսպորտային միջոցով, ապա վարչական ակտի հասցեատիրոջը պարզելու նպատակով վարչական մարմինը գրավոր հարցում է կատարում իրավաբանական անձին (պետական մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձին):

 




Լրահոս