
ՀՀ կառավարության անդամները վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկով նիստը սկսեցին մեկ րոպե լռությամբ՝ հարգելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակը: «Տեղյակ եք բոլորդ մեր գործընկերոջ վաղաժամ մահվան կապակցությամբ: Առաջարկում ենք մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը»,- ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս. թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված), վերջին հրաժեշտի արարողությունը՝ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:30-12:45-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:
Մանրամասները` տեսանյութում: