
«Նման միտում կա: Աշխարհի բոլոր երկրներում է այդպես: Ցանկացած տնտեսության ազգային արժույթ արժեզրկվում է: Օրինակ՝ նայեք մեր հարևան պետությունները՝ Թուրքիա, Իրան, Վրաստան, Ադրբեջան… Եվրոն, ֆունտը ևս արժեզրկվում են: Դոլարային ամրապնդման գործընթաց է ընթանում»:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Վարդան Այվազյանը` խոսելով վերջին մեկ տարում հայկական դրամի` ամերիկյան դոլարի նկատմամբ աստիճանաբար արժեզրկման մասին: