Ռուսական զենքի արտահանման ծավալները կարող են հասնել $20 միլիարդի: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Այժմ զենքի արտահանումը կազմում է 17 միլիարդ դոլար: Այդ թիվը կարող է հասնել 20-ի»,-ասել է Մեդվեդևը ռուսական հեռուստաալիքների լրագրողների հետ զրույցում:
ՄԵդվեդևի խոսքով՝ այդ թիվը ցույց է տալիս, որ «Ռուսաստանը շարունակում է մնալ աշխարհում զենքի խոշոր մատակարարը»: Ընդ որում, ՌԴ վարչապետը նշել է, որ այդ հարցում առաջ է անցել ԱՄՆ-ն: