Դեկտեմբերի 15-ը թեյի միջազգային օրն է: Այս օրը հատկապես մեծ շուքով է նշվում այն երկրներում, որտեղ թեյի տնկադաշտեր կան` Հնդկաստան, Շրի Լանկա, Չինաստան, Վիետնամ, Ինդոնեզիա և այլն:
Ըստ գիտական վարկածներից մեկի՝ թեյը՝ որպես ըմպելիք, բացահայտվել է Չինաստանում մ.թ.ա. 2737 թվականին, երբ Շեն Նունգ կայսրը թեյի տերևները պատահաբար գցել է եռացող ջրի մեջ:Այդ օրվանից թեյը Չինաստանում դարձել է շատ պահանջված ըմպելիք:
Սկզբում թեյը դեղաբույս էր, հետո դարձավ ըմպելիք: 17-րդ դարում այն դարձավ պոեզիայի թեմա, ապա` հաճույք: Կա վերամշակված թեյի 4 տեսակ` սեւ, կանաչ, կարմիր և դեղին: Թեյի մեջ կան 120-130 ամենատարբեր բարդ քիմիական միացություններ: Կոֆեինը 2-4 տոկոսով ավելի է` քան սուրճի մեջ:
Թեյն իր մեջ պարունակում է շատ վիտամիններ: Այն ապահովում է կենսունակությունը, կարգավորում է մարսողությունը, ունի մանրէազերծ հատկություն, շատ օգտակար է ստամոքսի խանգարումների դեպքում: Կարեւոր է թեյի դերն օրգանիզմի նյութափոխանակության համար: Ունի բարձր կալորիականություն, դրական ազդեցություն` երիկամների ու շնչուղիների վրա:
Թեյը նպաստում է քրտնարտադրությանը: Թունդ եւ քաղցր թեյը հակաթույն է ալկոհոլի եւ թմրանյութերի դեմ, իսկ դրա մեջ եղած ֆոսֆորը կանխում է ատամների կարիեսը: Թունդ թեյը գոլ վիճակում բուժում է աչքի բորբոքային հիվանդությունները, իսկ կիտրոնով թեյը` հարբուխը, անգինան եւ գրիպը: