
Չինական «Հեբեյ Չայնա Ֆորչուն» ակումբը պատրաստ է կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին առաջարկել 5 տարվա պայմանագիր և հարկերը վճարելուց հետո տարեկան 100 մլն եվրո աշխատավարձով:
Նշենք, որ կատալոնական ակումբի հետ 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը: «Բարսելոնան» պատրաստ է նրան առաջարկել պայմանագրի երկարաձգում տարեկան 35 մլն եվրոյով: