
Ճապոնական իշխանությունները որոշում են ընդունել դյուրացնել վիզային ռեժիմը ռուսների համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ճապոնիայի ԱԳՆ-ին:
Ընդունված որոշման համաձայն՝ կընդլայնվի անձանց շրջանակը, ովքեր կկարողանան վիզաներ ստանալ Ճապոնիա կարճաժամկետ այցերի համար: Այդ անձանց շրջանակում են գործարարները, գիտնականներն ու մշակույթի գործիչները: Հաղորդվում է, որ այդ վիզաների ժամկետը կազմում է 3-5 տարի:
Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նագատոյում հանդիպում էր անցկացրել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ, որի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի և Ճապոնիայի միջև խաղաղ համաձայնագրի կնքման հնարավորությունը: