Արդեն հայտնել էինք, որ Երևանում դեկտեմբերի 16-ին հարձակումներ են եղել բանկոմատների վրա: «Արմենպրես»-ի ֆոտոխցիկը ֆիքսել է պայթեցված բանկոմատներից մեկը` Սարյան փողոցում: Երկրորդ բանկոմատը, որի վրա եղել է հարձակում, գտնվում է Բաղրամյան փողոցում` ՎՏԲ բանկի մասնաճյուղի կողքին: Հարձակվողները փորձել են այն ևս պայթեցնել, սակայն չեն հասցրել ավարտել իրենց գործը: Բանկոմատի կողքին դեռևս տեղադրված են պայթուցիկները: Տեղում աշխատում են իրավապահները: Սարյան փողոցում շների միջոցով մասնագետներն աշխատանք են տանում գտնելու հանցագործներին: Քննչական կոմիտեից խոստացան մանրամասներ տրամադրել մի փոքր ուշ:
Պաշտոնական մարմինները դեռևս չեն տրամադրում տեղեկատվություն` արդյոք բանկոմատից կարողացել են գումար հափշտակել:
Լուսանկարները` shamshyan.com-ի: