ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հոգսը թեթևացնելու փոխարեն, ավելացնում են․ գյուղացիներն ահազանգում են՝ թոշակ ստանալը բարդացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով։ Միայն 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, իրենց ցանկությամբ, նպաստը կարող են շարունակել ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով։

Արդեն մի քանի օր է,  ArmLur.am-ը պարբերաբար բողոքներ է ստանում հանրապետության տարբեր մարզերի գյուղերի բնակիչներից, ովքեր նշում են, որ իրենց գյուղերում չկան բանկոմատներ, որպեսզի կարողանան նպաստն ու թոշակը ստանալ անկանխիկ եղանակով. ստիպված են ամեն անգամ քաղաք գնալ գումար ստանալու, երբ նախկինում դրանք ստանում էին գյուղի ՀայՓոստ գնալով:

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչներից մեկի խոսքով, պետության այս քայլը էլ ավելի է բարդացնում գյուղացու աշխատանքը, այս փոփոխության դեպքում ստիպված են թոշակ ստանալու համար գնալ քաղաքից ստանալ, որի պատճառով և՛ ավելորդ գումար են  կորցնում,  և՛ ժամանակ:

«Այն ժամանակ կարող էին աշխատանքի հետ համատեղել ու հարմար ժամի ստանալ Հայ Փոստի գրասենյակից, իսկ հիմա ամբողջ օրդ պետք է վատնես քաղաք գնալ- հետ գալու վրա: Փորխարենը  պետությունը աշխատի թեթևացնել գյուղացու հոգսը, էլ ավելի է ավելացնում», – նշում են նրանք:

Նույն խնդրի մասին են ահազանգում նաև  Լոռու մարզի մի քանի գյուղերից: Աթան գյուղի բնակիչներից մեկի խոսքով, այսպիսի փոփոխությունը բազում անհարմարություններ է առաջացնում, իրենց գյուղից էլ քաղաք հասնելը բավականին դժվար է:

Այսինքն, փոխարենը պետությունը  առաջին հերթին լուծի այն բոլոր խնդիրները, որոնց առաջ կարող են կանգնել  գյուղերում ապրող բնակիչները, օրենք է ընունում՝  փաստացի խնդիրներ առաջացնելով գյուղաբնակների համար:

Փաստացի, 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը կվճարվի անկանխիկ եղանակով, սակայն Հայաստանում 1000-ից ավելի բնակիչ ունեցող գրեթե ոչ մի գյուղում բոնկոմատներ չկան, բանկիրի մասին խոսելն անգամ ավելորդ է: Այդ դեպքում, ինչպես է պետությունը քաղաքացիներին ստիպում նպաստն ու թոշակը ստանալ անկանխիկ: Որտե՞ղից պետք է ստանան այդ բնակիչները իրենց հասանլիք գումարը:  Գուցե՞ պետությունը  պետք է օրենք ընդունելուց առաջ մտածեր ամեն գյուղում գոնե մեկ բանկոմատ տեղադրելու մասին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Մաշա Մելքոնյան

 




Լրահոս