
Դեկտեմբերի 15-ին, ժամը 10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1964 թ. ծնված Բյուրեղիկ Ս.-ն, 1987 թ. ծնված Զարինե Ղ.-ն, 2009 թ. ծնված Ալեն Ղ.-ն և 1995 թ. ծնված Արմինե Ղ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին 1955 թ. ծնված Ֆրուզիկ Ղ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 8-ի սահմաններում, ընտանիքի անդամները թունավորվել են խոհանոցի գազի կաթսայից արտանետված շմոլ գազից:
Նախապատրաստվում են նյութեր: