
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմատեխնիկական հարցերով խորհրդական Վլադիմիր Կոժինը հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը մտադրություն ունեն ընդլայնել ռազմատեխնիկական ոլորտի համագործակցությունը:
Ըստ «sputniknews» լրատվամիջոցի թուրքական ծառայության` այս մասին Կոժինը խոսել է Մոսկվայում կայացած ռազմատեխնիկական համագործակցության հարցերով ռուս-թուրքական միջկառավարական խառը հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ:
«Հանդիպումը կառուցողական բնույթ ուներ: Այն ցույց տվեց կողմերի լուրջ մտադրությունը` ռազմատեխնիկական ոլորտում լիակատար համագործակցության ընդլայնման հարցում»:
Նա հավելել է, որ քննարկվել են նաև ռուս-թուրքական համագործակցության հիմնական ուղղությունները ռազմատեխնիկական ոլորտում: