Շնորհանդես և համերգ. Անի Քրիստին 10 տարվա ընդմիջումից հետո ելույթ կունենա Երեւանում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Անի Քրիստին հանդիպում է կազմակերպել իր երկրպագուների համար: Դեկտեմբերի 18-ին երեւանյան «Կամի» ակումբում կկայանա Անի Քրիստիի լոսանջելեսյան առաջին մենահամերգի DVD տարբերակի շնորհանդեսը եւ փոքրիկ մենահամերգ:

Հանդիպման առիթը խորհրդանշական է. այն կլինի երգչուհու առաջին ակումբային մենահամերգը, ինչպես նաեւ երեւանաբնակ հանդիսատեսի համար յուրատիպ վերադարձ-համերգ` շուրջ տասը տարի ընդմիջումից հետո: «Շատ ոգեւորված եմ եւ անհամբերությամբ եմ սպասում այս հանդիպմանը, որովհետեւ Հայաստանում վաղուց է, ինչ ելույթ չեմ ունեցել: Կարելի է ասել, որ սա կլինի վերադարձի հանդիպում, ինչպես նաեւ գլխավոր փորձ` մեծ վերադարձից առաջ»,- նշում է Անի Քրիստին` դեռեւս չբացելով բոլոր փակագծերը:

15592507_1240064092741321_1142046842_n
Հանդիպման ընթացքում երգչուհին լայվ բենդի ուղեկցությամբ կկատարի երկու տասնյակի հասնող երգեր` ինչպես բոլորին ծանոթ, այնպես էլ նոր ու սիրված ստեղծագործություններ, որոնք դեռեւս չեն հնչել հայրենիքում: «Էմոցիաներս ու զգացողություններս այնքան շատ են ու տարբեր, որ վստահ եմ կկարողանամ հեշտությամբ փոխանցել բոլոր ներկաներին»:

15571325_1240064102741320_1475275771_n
“Feelings of love” խորագիրը կրող DVD-ն կնվիրվի բոլոր ներկաներին: Այն Լոս Անջելեսում 2014 թվականին կայացած համանուն մենահամերգի տեսագրությունն է: «Երբ համերգից որոշ ժամանակ անց ցանկացա թողարկել այն, պարզվեց, որ լուրջ տեխնիկական խնդիրներ են առաջացել եւ ես արել եմ գրեթե անհնարինը, որ DVD-ն վերջապես թողարկվի: Այդ իսկ պատճառով չգիտեմ էլ տոնս կրկնակի է, թե նույնիսկ եռակի»,- կատակում է երգչուհի Անի Քրիստին:




Լրահոս