
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Արարատի, Արթիկի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը:
Ախուրյանի, Աշոցքի, Դիլիջանի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է:
Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Հորդորում ենք վարորդներին վերը նշված ճանապարհներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն