
ԱՄՆ նախագահի նախկին դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից իր շտաբի և կուսակցության ղեկավարության դեմ կատարված հաքերային հարձակումների նպատակը ամերիկյան դեմոկրատիայի խափանումն էր, փոխանցում է The New York Times-ը:
Պարբերականը նշում է, որ Քլինթոնն իր պարտությունը կապել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «անձնական հաշվարկների» հետ:
Քլինթոնի կարծիքով՝ Պուտինն այդպես էլ չներեց 2011թ. իր կողմից արված մեղադրանքներն այն մասին, որ Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններն այդ տարի կեղծվել էին:
«Դա պարզապես հարձակում չէր իմ և իմ ընկերության վրա: Դա հարձակում էր մեր երկրի վրա»,-ասել է նա:
Քլիթոնը նշել է, որ հաքերային հարձակումներն այն «աննախադեպ» իրադարձություններից էին, որոնք հանգեցրեցին իր պարտությանը: