Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում է ռեալ քաղաքականությունից. Հովհաննես Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունեցավ ՀԱԿ-ի համագումարը, որի ժամանակ ծավալուն  ելույթով հանդես եկավ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ հիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանը:

Լևոն Տեր-Պետրոսյանի մեսիջների և ՀԱԿ համագումարի շուրջ ArmLur.am– ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ այն, որ  նոր պատերազմ սանձազերծելու դեպքում Ադրբեջանը կորուստներ է ունենալու, լիովին համամիտ է առաջին նախագահի հետ. «Այն, որ մենք պետք է խաղաղության կողմնակից լինենք, հարցը լուծենք փոխադարձ համաձայնությամբ զիջումների ֆոնի տակ, դա էլ է ակնհայտ: Դրա մասին էլ մենք միշտ ասել ենք, բայց պետք է հասկականք , թե ինչ զիջումներ, ով` ինչ է զիջում և արդյոք մեր հակառակորդ Ադրբեջանը պատրաստ է զիջումների, թե ոչ, քանի որ մշտապես նա է բանակցությունների  գործընթացի ժամանակ խափանում ցանակացած բանակցություն»:

Ըստ նրա՝ Ադրբեջանում, այնպիսի վիճակ է, որն իր սխալ քաղաքականության արդյունքն է և այդ քաղաքականությունն Ադրբեջանի ժողովրդի մեջ թշնամություն, ատելություն սերմանելն է եղել:

«Մի բանում էլ համաձայն չեմ, որ մեր ամբողջ ազգն ուրախանում է միայն Հենրիկ Մխիթարյանով: Ես կարծում եմ, որ մեր ազգը  հիանում և հպարտանում է Արթուր Ալեքսանյանով և արցախյան հերոսներով, մեր եռաբլուրով, մեր ապրիլյան հերոսներով, ովքեր իրենց կյանքն առանց մեկ վայրկյան  վարանելու դրել են մի կողմ և հայրենիքը պաշտպանել են, մեր հրամանատարներով, ովքեր այդ պահին եղել են զինվորի կողքին` հասկանալով, որ գնալու են զինվորի հետ խրամատում զոհվեն: Մի կողքի են դրել իրենց ամբողջ ընտանիքը, մեր ազգն ավելի շատ բան ունի հպարտանալու»,- ընդգծեց նա:

ՀԱԿ համագումարին կարծիք էր հնչել այն մասին, որ այն միակ կուսակցությունն է, որից իշխանությունը մրսում է: Հարցին ի պատասխան` Հովհաննես Սահակյանն ասաց, որ այնտեղ մի քանի ճշմարտութուն էլ կա, որին նա չի ուզում այս պահին անդրադառնալ կամ էլ այդ գիծը պահելու տպավորությունը թողնել, բայց այն որ քաղաքական նախընտրական ժամանակաշրջանում քաղաքական գերանները սրվում են, դա ակնհայտ է:

Հովհաննես Սահակյանի գնահատմամաբ՝ մարդիկ, քաղաքական գործիչները սկսում են խոսել այն մասին, ինչը որ հասկանում են մի ժամանակահատվածում. «Սոցիալական որոշակի լարվածություն, տնտեսաության մեջ կա որոշակի լարվածություն, Ղարաբաղում կրակոցները նորից վերսկսվել են, որոշակի լարվածություն են ստեղծում, հասարակության մեջ սկսում են խոսել այդ երանգների մասին: Դրանք այն մարդիկ են, ովքեր ամեն գնով փորձում են առաջիկա ընտրություններում հասնել հաջողության»:

Նրա տպավորությամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն  իր ելույթի ժամանակ խոսում է ռեալ «պոլիտիկից», քաղաքականությունից, ռեալ իրավիճակից  և ռեալ իրողությունից: «Իսկ առաջիկայում ո՞վ կլինի ռեալ մրցակիցը, ես կարծում է, որ ամանորյա այս շունչը կանցնի,  արդեն իսկ  պարզ կլինի քաղաքական տեսադաշտը»:

Լիդա Եղիազարյան 




Լրահոս