ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես չեմ հասկանում, ո՞նց է լինում, որ էդ գործազրկության նպաստ
ստացողները մեկ 6 ամիս են ստանում, մեկ ավելի շատ: Ո՞վ ա որոշում, թե ում
ինչքան տա, գործազուրկը  մնում  է գործազուրկ: Ինձ, այ, էդ հարցն է
հետաքրքրում:
Մանուշակ Մելքոնյան,  55 տարեկան,  գործազուրկ

ՊԱՏԱՍԽԱՆ. Առնվազն մեկ տարվա ապահովագրական uտաժ ունեցող անձանց
գործազրկության նպաuտ է նշանակվում 6 ամիս ժամկետով: Եվ առնվազն մեկ տարվա
ապահովագրական uտաժ ունեցող անձանց գործազրկության նպաuտի վճարման
ժամկետները երկարաձգվում են՝ յուրաքանչյուր երեք տարվա համար`  մեկ ամuով,
բայց ոչ ավել, քան`12  ամիuը: Իսկ եթե անձը գործազուրկի կարգավիճակ է
uտանում մեկից ավելի անգամ, ապա  յուրաքանչյուր հաջորդ անգամ նա
գործազրկության նպաuտի uտացման իրավունք կարող  է ունենալ, եթե
Զբաղվածության պետական ծառայության կողմից հաշվառումից  հանվելուց հետո
ձեռք է բերել առնվազն մեկ տարվա ապահովագրական uտաժ:
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության Աշխատանքի խորհրդատվության եւ  տեղեկատվության բաժնի պետ` Ցողիկ Բեժանյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մի խոսքով, ինչքան
ավելի երկար ստաժ ունենա մարդը, ավելի երկար ժամանակ թոշակ կստանա: Բայց
այդ «հաճույքը» ՀՀ քաղաքացիները վայելելու իրավունք ունեն ընդամենը 1 տարի.
նրանից հետո` ով ինչպես ուզում է, թող իր գլուխը պահի:




Լրահոս