ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը սադրանք է անվանել, փոխանցում է RT-ն:
«Թուրքիայում ստորաբար սպանվեց ռուս դեսպանը: Տեղի ունեցածը հանցագործություն է, սադրանք՝ ուղղված ռուս-թուրքական հարաբերությունների և Սիրիայում խաղաղ գործընթացի խզմանը»,-հայտարարել է Պուտինը:
Պուտինը հանձնարարել է դիվանագետին հետմահու պետական պարգև շնորհել:
Նա նաև նշել է, որ դրա միակ պատասխանը կլինի ահաբեկչության դեմ պայքարի ուժգնացումը: