Իրկուտսկում «Բոյարիշնիկի» թունավորման զոհերի թիվը հասել է 53-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես երեկ հաղորդվել է, Իրկուտսկում 33 մարդ է մահացել կեղծ «Բոյարիշնիկի» օգտագործումից հետո:

BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ թունավորման հետևանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով 53-ի:

ՌԴ առողջապահության նախարարության տեղեկություններով՝ գիշերը հիվանդանոց է տեղափոխվել ևս 12 մարդ:

Միկրոշրջանի բնակիչներն օգտագործել են «Բոյարիշնիկի» (ալոճենի) էժան միջոցը՝ որպես ալկոհոլ:




Լրահոս