Լոնդոնի «Արսենալ»-ը կփորձի ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսին այն դեպքում, եթե չկարողանա երկարաձգել Մեսութ Օզիլի և Ալեքսիս Սանչեսի հետ պայմանագրերը:
«The Telegraph»-ը հայտնում է, որ 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը դորտմունդցիների հետ ավարտվում է 2019 թվականին: Իսկ Օզիլի և Սանչեսի պայմանագրերը նախատեսված են մինչև 2018 թվականը: