Ի՞նչ կարգով է հաշվարկվում հաշմանդամության կենսաթոշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ունեմ հաշմանդամության 2-րդ կարգ, մի քանի ամիս հետո լրանում է կենսաթոշակի անցնելու տարիքս: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարգով է հաշվարկվում հաշմանդամության կենսաթոշակը:

Սուսաննա Վարդանյան (63 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ.

Ի պատասխան Ս. Վարդանյանի հարցին՝տեղեկացնում ենք, որ սկսած 2014 թվականի հունվարի 1-ից հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում՝
1) առաջին խմբի համար՝հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով.
2) երկրորդ խմբի համար՝հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով:
Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը

Մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ + (Ս X Ա) X Գ բանաձևով, իսկ 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում՝ Կ=Հ+ (10 X Ա+(Ս-10) X Ա1) X Գ բանաձևով,

որտեղ`

Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,
Հ-ն` հիմնական կենսաթոշակիչափը,
Ս-ն` աշխատանքային ստաժի տարիները,
Ա-ն` մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,
Ա1-ը` 10 տարին գերազանցող աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,
Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը:

Կենսաթոշակառուի անձնական գործակիցը մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար սահմանվում է 0,1 (Գ=0,1 X Ս բանաձևով), 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,01 (Գ=1+0,01 X (Ս-10) բանաձևով), 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,02 (Գ=1.3+0,02 X (Ս-40) բանաձևով):

Կենսաթոշակառուի անձնական գործակիցը չի կարող գերազանցել 2-ը:

Օրինակներ `
9 տարվա ստաժի դեպքում` Գ=0,1 X 9,
11 տարվաստաժիդեպքում` Գ=1+0,01 X (11-10),
41 տարվաստաժիդեպքում` Գ=1.3+0,02(41-40):

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում`
1) առաջին խմբի համար` հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով.
2) երկրորդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով:

2015թ. հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակը կազմում է 16 000 դրամ, ապահովագրական ստաժի 1 տարվա արժեքը առաջին 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի համար սահմանվել է 800 դրամ, 11-ից ավել յուրաքանչյուր աշխատանքային ստաժի համար` 500 դրամ:

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակների հաշվարկը ևս կատարվում է վերը նշված բանաձեւի կիրառմամբ, բացի այդ՝ստացված գումարը ավելացվում է՝
I խմբի հաշմանդամի համար՝6400դրամով (16000×40%-ով) ,
II խմբի հաշմանդամի համար՝3200դրամով (16000×20%-ով):

Օրինակ` 2015թ հունվարի 1-ից՝ 10 տարվաաշխատանքային ստաժի դեպքում հաշմանդամության (I խմբի) աշխատանքային կենսաթոշակը կկազմի 16000+800 x 10 x 0.1+6400=30400դրամ, իսկհաշմանդամության (II խմբի) աշխատանքային կենսաթոշակը կկազմի 16000 + 700 x 10 x 0.1+3200==27200դրամ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2015թ. հաշմանդամների հաշվառման հանրապետական շտեմարանում հաշվառված է 200.177 հաշմանդամություն ունեցող անձ՝ ընդհանուր բնակչության 6,6%-ը: Ընդհանուր թվից 137.813-ին հաշմանդամությունը սահմանված է անժամկետ: Նշենք, որ 18-ից մինչեւ 40 տարեկան հաշմանդամների թիվը կազմել է 13,0%, 40-ից մինչեւ կենսաթոշակային տարիքի հաշմանդամների թիվը՝ 50,4%, կենսաթոշակային տարիքի եւ բարձր՝ 32,7%: Ավելացնենք, որ 1-ին կարգի հաշմանդամություն ունեցողների թիվը կազմել է 10.268 անձ, 2-րդ կարգինը՝ 80.328, 3-րդ կարգինը՝ 101.780:




Լրահոս