ՀՀ արդարադատության նախարարության կատարած կարևոր աշխատանքներից է պրոբացիոն համակարգի ներդրումը: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ամփոփելով 2016 թվականը:
Նրա խոսքով՝ դեկտեմբերի 19-ի դրությամբ պրոբացիոն պետական ծառայությունում հաշվառված է 2813 դատապարտյալ, որոնց նկատմամբ նշանակվել է 1783 պատիժ, որից 1411՝ տուգանք, 199-ը՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում, իսկ 173-ը՝ հանրային աշխատանքներ:
Նրա խոսքով, պրոբացիոն ծառայության շահառուներից վերահսկողություն է իրականացվում 1206-ի նկատմամբ, որոնցից 1135-ը պատիժը պայմանականորեն չկիրառված դատապարտյալներն են, 62-ը՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատված, 9-ը` պատժի հետաձգումով: