ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Երեկ կառավարության նիստը մեկնակարեց մեկ րոպե լռությամբ: ՀՀ կառավարության անդամները վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկով նիստը սկսեցին մեկ րոպե լռությամբ՝ հարգելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակը: «Տեղյակ եք բոլորդ մեր գործընկերոջ վաղաժամ մահվան մասին: Առաջարկում ենք մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը»,-ասաց վարչապետը: Հիշեցնենք, որ Արմեն Երիցյանի հրաժեշտի վերջին արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:30-12:45-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հուղարկավորությունը՝ Երեւանի քաղաքային պանթեոնում:

 

 

 
ՀԱՐՑ. Լսել եմ, որ եթե վարորդը վարչական իրավախախտում է կատարել եւ շուտ է վճարում այդ ակտը, ապա հնարավոր է՝ գործեն զեղչեր: Այսինքն՝ որքան շուտ է ակտի վճարումը կատարվում, այնքան մեծ է հնարավորությունը, որ որոշակի արտոնություններ կգործեն: Խնդրում եմ ասեք՝ նման բան կա՞, թե՞ ոչ:

Կարեն Գեւորգյան (31 տարեկան, առաքիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ներկայումս ՀՀ գործող օրենսդրությամբ՝ խախտում կատարած անձի կողմից վարչական տուգանքի գումարը սահմանված ժամկետից շուտ վճարելու դեպքում որեւէ բարենպաստ հետեւանք սահմանված չէ:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ երթեւեկության կանոնների խախտումների համար սահմանված են տարբերի չափի տույժեր: Օրինակ՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը` 5.000 դրամ, տրանսպորտային միջոցների երթեւեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը՝ 10.000 դրամ, իսկ, օրինակ, ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը՝ ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով՝ 20.000 դրամ:

 

 
ՀԱՐՑ. Հայտնի է, որ «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունն անցավ քաղաքապետարանի ենթակայության տակ: Խնդրում եմ ասեք՝ քաղաքացիների կուտակած պարտքերը պետք է քաղաքացինե՞րը վճարեն, թե՞ հնարավոր է՝ համաներում լինի:

Սամվել Կիրակոսյան (42 տարեկան,վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Երեւանի քաղաքապետարանին ուղղված հարցման՝ տեղեկացնում ենք, որ տեղական տուրքերի վճարման պարտականությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասով, եւ ըստ այդմ, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված է ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար ավտոկայանատեղի տուրք վճարելու պարտականություն ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար՝ անկախ այն հանգամանքից, թե ում ենթակայության տակ է գտնվում «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, ցավալի է, որ «կարմիր գծանշումներով» վճարովի ավտոկայանատեղերի հետ կապված խնդիրները մնում են արդիական՝ անկախ նրանից, թե ով է իրականացնում համակարգի կառավարումը: Անախորժ վիճակի մեջ չհայտնվելու համար խորհուրդ ենք տալիս վարորդներին նախապես ձեռք բերել ավտոկայանման իրավունք, հակառակ դեպքում կկիրառվի տուգանք՝ 5000 դրամի չափով: Ի դեպ, նշենք, որ մեկ ժամվա համար ավտոկայանատեղում տուրքը հաշվարկվում եւ վճարվում է՝ ավտոկայանատեղում կայանելու պահից մինչեւ 5 րոպե տեղական տուրք չի գանձվում, իսկ 5 րոպեից ավելի կայանելու համար գանձվում է 100 դրամ` յուրաքանչյուր մեկ ժամի համար:




Լրահոս