
Անգլիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջո Հարթը կարող է վերադառնալ Պրեմիեր լիգա: Mirror-ը վստահեցնում է, որ նա կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»:
«Մերսիսայդցիները» 29-ամյա դարպասապահի համար պատրաստ են տեղ երաշխավորել թիմի հիմնական կազմում: Հարթի ելույթներին հետևում են Ա Սերիայի առաջատար ակումբները, սակայն վերջինս նպատակն Անգլիա վերադառնալն է: