Պետդեպարտամենտը հերքել է Ռուսաստանի գերազանցության մասին Պուտինի խոսքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին չի համաձայնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն կարծիքի հետ, որ Ռուսաստանն այսօր ուժեղ է ցանկացած պոտենցիալ ագրեսորի դեմ: Քիրբին իր կարծիքն է հայտնել լրագրողների համար մշտական բրիֆինգի ժամանակ:

«Կարծում եմ` պրոֆեսիոնալիզմը, կարողություններն ու հնարավորությունները, որոնք հատուկ են Միացյալ Նահանգների զինված ուժերին, վիճաբանությունից դուրս է: Եվ Ամերիկան լիիրավ իրավունք ունի հպարտանալ տղամարդկանցով և կանանցով, ովքեր կրում են համազգեստ են կրում և պաշտպանում են ողջ աշխարհում մեր երկրի շահերը: Եվ ես կարծում եմ և համոզված եմ, որ իմ գործընկերները ևս դա կհաստատեն»,-նշել է Քիրբին:

Այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի «ռազմական կարգավիճակը» բարձր է Ուկրաինայում և Սիրիայում ռազմական գործողություններում, Քիրբին պատասխանել է, որ այդպես չի կարծում: «Չեմ կարծում, որ մարդկության ողջ պատմության մեջ երբևէ եղած լինեն նման մարտունակ, ինտելեկտուալ, հզոր զինված ուժեր»,-ընդգծել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:




Լրահոս