Ռուսաստանն ուժեղ է ցանկացած պոտենցիալ ագրեսորի դեմ. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռուսաստանը ներկայումս ուժեղ է ցանկացած պոտենցիալ ագրեսորի դեմ, սակայն թուլանալ պետք չէ»: Այս մասին, ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Այսօր մենք ուժեղ ենք ցանկացած պոտենցիալ ագրեսորի դեմ, ցանկացած»,-ասել է Պուտինը ՌԴ ՊՆ ընդլայնված կոլեգիալ նիստի ժամանակ:

«Միևնույն ժամանակ ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն բանին, որ եթե մենք մեկ րոպե թուլանանք, եթե գոնե մեկ ձախողում թույլ տանք բանակի և նավատորմի արդիկանացման, զորքերի պատրաստման հարցում, ապա իրավիճակը կարող է փոխվել՝ հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումը»,-նշել է Պուտինը:




Լրահոս