
Այս պահին ընթանում է «Երրորդ հանրապետություն» կուսակցության արտահերթ համագումարը, որի ժամանակ ելույթ ունեցավ կուսակցության փոխնախագահ Վիկտոր Դալլաքյանը: Մինչ այդ վարչության անդամ Կարեն Դավիդյանը նշեց, որ համագումարին ներկա է 242 պատվիրակ, որը բավարար է համագումարի աշխատանքները սկսելու համար:
Դալլաքյանն իր ելույթում ներկայացրեց կուսակցության ծրագիրը և նշեց, որ համատարած ձախողումների արդյունքում հայտնվել ենք երկրի կորստյան վտանգի առջև:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: