
Հալեպում վերսկսվել են ավիահարվածները: Այս մասին, ինչպես գրում է BBC-ն, ասվում է Անգլիայում մարդու իրավունքների սիրիական մոնիթորինգային կենտրոնի հայտարարության մեջ, որը հիմնվում է տեղի բնակիչների տեղեկությունների վրա:
Հալեպի ակտիվիստների հաղորդմամբ` ավիահարվածներ են հասցվել արևմուտքից, հարավ-արևմուտքից և քաղաքի հարավային հատվածներից, որը սիրիական բանակը հետ է վերցրել ապստամբներից:
Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ երեկ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը հայտարարել էր Հալեպի արևելյան թաղամասերից մարդկանց տարհանման ավարտի մասին: