Հալեպից տարհանումն ավարտված է. Կարմիր Խաչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը հայտարարել է Հալեպի արևելյան թաղամասերից մարդկանց տարհանման ավարտի մասին, փոխանցում է Reuters-ը:

Կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ քաղաքից դուրս են բերվել խաղաղ բնակիչները, ինչպես նաև վիրավորներն ու մարտական գործողությունների մասնակիցները:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հալեպի արևելյան թաղամասերն են լքել 4 ավտոբուս զինյալներով և նրան ընտանիքներով և 15 մեքենայից բաղկացած վերջին ավտոշարասյունը:




Լրահոս