
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին` ժամը 14:30-ի դրությամբ, Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թումանյանի, Դիլիջանի տարածաշրջանների ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է:
Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն