Յուրաքանչյուր քաղաքական կազմակերպություն ներկայացնելու է իր մոտեցումը, իր ծրագիրը, և հասարակությունն էլ կատարելու է ընտրություն: Այսօր հայ ժողովրդի 90 տոկոսը ընդդիմություն է: Եվ նրանց շահերը սպասարկում են տարբեր հասարական – քաղաքական կառույցներ: Յուրաքանչյուր կուսակցություն պետք է ներկայացնի իր մոտեցումը, իր տեսլականը, հասարակություն էլ պետք է լսի նրանց և տա գնահատական: «Հայկական Վերածնունդ» կուսակցության երիտասարդական միության համագումարին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Այնուհետև Արթուր Բաղդասարյանը նշել է «Մեզ համար կարևոր է, որ առաջիկա համապետական ընտրություններում հնարավորինս լայն կոնսոլիդացիա տեղի ունենա: Մենք դրա հաստատուն կողմնակիցն ենք»:
Թեև Արթուր Բաղդասարյանը խոսում է կոնսոլիդացիայից, բայց այդպես էլ իրենց ոչ մի լուրջ ուժ չմիացավ: Նրանք բավարարվեցին մանր-մունր մի քանի կուսակցություններով: Եվ այսօր արդեն իսկ ակնհայտ է, որ այլ քաղաքական միավոր չի միանալու վերածնված ՕԵԿ-ին: Նրանք կգնան միայնակ: