Որոնք են դրամաշնորհ ստացած ՀԿ-ները և ինչ գործունեություն են ծավալում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ տեղի էր ունեցել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստը, որի ժամանակ ներկայացվեցին դրամաշնորհ ստացած ՀԿ-ները: Փորձենք ներկայացնել, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ գործունեությամբ է զբաղվում:

Մասնավորապես, «Հանուն կրթության և գիտության» ՀԿ-ն հիմնադրվել է 2007 թվականին և հիմնադիրների խոսքով, նպատակ ունի  կրթելու ճանապարհով նպաստել քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացմանը: ՀԿ նախագահը Մերի Ալեքսանյանն է:

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունն իրավաբանորեն հիմնադրվել է 2010թ.-ի սեպտեմբերին մի խումբ երիտասարդ իրավաբան-գիտնականների կողմից: «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որը ևս դրամաշնորհ է ստացել, ստեղծվել է 1995թ.-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների և երիտասարդ իրավաբանների կողմից: Այն ՀՀ արդարադատության նախարարությունում, որպես հասարակական կազմակերպություն, գրանցվել է 1995թ. մարտի 14-ին: 1997թ.-ի մայիսի 23-ին, 1999թ.-ի դեկտեմբերի 14-ին և 2002թ.-ի դեկտեմբերի 27-ին վերագրանցվել է:

Մյուս ՀԿ-ն, որը դրամաշնորհ էր ստացել, Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը՝ «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանն» է, որը ոչ շահութաբեր հասարակական կազմակերպություն է: Այն հիմնադրվել է 1992 թվականին և հանդիսանում է ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) հովանու ներքո գործող՝ Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը:




Լրահոս